Syrian Mercenaries were involved

ԱԳՆ-ն ներկայացնում է հատվածներ «BBC» հեռուստաալիքին տված Թունիսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի հարցազրույցից Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցավ ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր հրթիռակիրների ու օդուժի կիրառմամբ: Արդյունքում՝ Հայաստանի կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք: Այժմ հայկական ուժերը կատաղի մարտեր են մղում առաջնագծում: Ադրբեջանը խեղաթյուրում է իրական փաստերը՝ մոլորեցնելով լրատվամիջոցներին, մինչդեռ շփման գծից եկող տեղեկատվությունը իրականում հստակ է: Ադրբեջանը ռմբակոծում է քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, դպրոցները, այդ թվում նաև մայրաքաղաք Ստեփանակերտում՝ պատճառելով մարդկային կորուստներ խաղաղ բնակչության շրջանում: Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված այս պատերազմը սանձազերծվել է Թուրքիայի շոշափելի աջակցությամբ: Միջազգային լրատվամիջոցները, նախքան հարձակումը, հայտնում էին, որ սիրիացի զինյալ ծայրահեղականներ են տեղափոխվել Ադրբեջան: Մինչ այժմ ստացված տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմից զոհվածների թվում կան Սիրիայից ժամանած վարձկաններ: Այժմ հայկական զորքերը, ինչպես նշեցինք, միակողմանիորեն հետ են մղում Ադրբեջանի թուրքական աջակցությամբ այս հուժկու հարձակումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/09/30/1138614/