Syria to conserve Armenian cultural heritage

«Դժբախտաբար, այդ շրջաններն արդեն իսկ հայաթափված են: Մյուս շրջանները հայերը լքել են տարիներ առաջ՝ թողնելով եկեղեցիները, մշակույթը…Ոսկե ժամանակաշրջան ապրած սիրիահայ համայնքը մեծապես տուժեց սիրիական ճգնաժամից»,-ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում «Կերպափոխվող Մերձավոր Արևելք. Հին խաղացողներ և նոր մարտահրավերներ» խորագրով գիտական քննարկմանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Արշակ Փոլադյանը՝ անդրադառնալով դեպի Սիրիա թուրքական ներխուժման ռազմական գործողությունների գոտում հայտնված հայաբնակ թաղամասերի ճակատագրին: «Անգամ այս ծանր պայմաններում Սիրիայի իշխանությունը խոստանում է վերականգնել հայկական մշակութային կոթողները:

Նախագահ Բաշար Ասադի մակարդակում խոստացել են վերականգնել Դեյր Զորի հայկական եկեղեցին, որը տարիներ առաջ ավերեց «Իսլամական պետությունը»,-շեշտեց Արշակ Փոլադյանը:

Aravot.am – October 25, 2019